Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հեր ու տղա նախրից սարքեցին ազգ

Հեր ու տղա նախրից սարքեցին ազգ
12.07.2024 | 16:40

Ադրբեջան պետությունը ստեղծվել է արհեստական ձևով՝ տարբեր ուժերի բախման կենտրոնում, ու մի 100 տարվա պատմություն ունի։ Բայց արի ու տես, որ էդ 100 տարուց 50-ը ղեկավարում են Ալիևներ Հեյդարն ու Իլհամը, որոնք էդ երկրի նվիրյալներ են։ Հլը մնացածին էլ թողնենք մի կողմ։

Հեր ու տղա նախրից սարքեցին ազգ, երկիրն էլ դարձրեցին համաշխարհային գերտերությունների ստրատեգիական պարտնյոր, եթե ոչ՝ դաշնակից։

Ալիևը Իսրայելից զենք է առնում, Իրանի հետ զորավարժություն է անում։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է, Ռուսաստանի ու Չինաստանի հետ ընտիր հարաբերություններ ունի, հիմա էլ БРИКС մտնելու հայտ է ներկայացնում։

Զատո Նիկոլը հեծանիվ է քշում քաղաքում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4133

Մեկնաբանություններ